Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Zarkerak - Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Zarkerak Zarkerak - Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ ցավակցություններս Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:

24 Հուլիս, 2025 22:21
Վեր