Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք որակի ստանդարտ և ստանդարտացման ինստիտուտներ, եթե լիարժեք չունենանք ենթակառուցվածքային զարգացումը մեզ ոչ մի արդյունք չի տալու, կարծում եմ՝ դա զուգահեռ գնացող ենթակառուցվաքային լուծման սուր անհրաժեշտություն է այսօր»,- կառավարության նիստում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Արտահանման հետ կապված պրոբլեմների 99 տոկոսը մենք սովորել ենք ասել, որ լոգիստիկ խնդիրներից է գալիս, բայց ես ավելի հակված եմ ենթադրել, որ գալիս են որակի ստանդարտից: Չեմ բացառում, որ ունենք շատ որակյալ արտադրանք, բայց չունենք որակը սերտիֆիկացնելու մշակույթ, այն ձևաչափով, որ այլ երկրի սպառողի համար հասկանալի լինի, որ սա որակյալ արտադրանք է»,- ասաց նա:
«Այս պատմության մեջ ամենամեծ տուժողը որակյալ արտադրանք տվողն է, պետք է շատ հոգատար լինենք մեր արտադրանքի ռեպուտացիայի նկատմամբ, որովհետև մեկ անորակ խմբաքանակի պատմությունը սկսում է մամուլով շրջանառվել, թափառել և դառնալ ընդհանուր գնահատական արտադրանքի մասին: Այդքան խոսում են կոնյակի մասին, բայց ես վստահ եմ, որ 95 տոկոս և ավելին որակյալ արդադրանք է: Ես տեսել եմ դեպք, երբ հայկական կոննյակ արտադրվել է ոչ Հայաստանում և վաճառվում է և այդ որակի գնահատաման ազդեցությունը սկսում է տարածվել մեր արտադրանքի վրա, դա էլ է պրոբլեմ»,- նշեց Գրիգորյանն ու հավելեց, որը նույնը վերաբերում է գյուղմթերքին:


