ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor Zarkerak - ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor
Zarkerak Zarkerak - ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor

ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։

88.jpeg (40 KB)

Factor TV-ն հայտնում է, որ ստացել է նոր տեղեկանք, որում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին՝ օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Նարեկ Կարապետյանը, մայիսի 20-ին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան, ևս պնդել է, որ ՀՀ քաղաքացիությունից բացի՝ այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»,- նշել է նա։

Այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տրվել այն մասին, թե ինչու և ինչպես է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված եղել ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք դա սխալմունք է եղել, անփութության հետևանք՝ հայտնի չէ։ Ռուս պաշտոնյան այս մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն խոսել է հակառուսական ապատեղեկատվական քայլերի մասին։

Փաստաթղթում Նարեկ Կարապետյանի անունը հիշատակված է որպես «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ բաժնետեր։ Նշված փաստաթղթի վերաբերյալ մայիսի 20-ին հրապարակում էր կատարել նաև Factor TV-ն, որի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ ուշագրավը միայն ռուսական ռեգիստրում առկա տվյալները չեն։ Նույն բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ ավելի վաղ հենց ինքը՝ Կարապետյանն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ապրիլի 23-ին նա ԿԿՀ-ին է ներկայացրել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը։

Կարապետյանն իր պաշտոնեական պարտականությունները ստանձնել է 2026-ի փետրվարի 11-ին։ Այդ օրվա դրությամբ ԿԿՀ ներկայացված հայտարարագրում նշված է, որ նա 2020-ի օգոստոսի 18-ին ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել Վլադիմիր Ռուբչենկովից։ Վերջինս 2004 թվականից «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Այդ մասին նշվում է նաև այն փաստաթղթում, որը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից ստացել է լրատվամիջոցը:

89.jpg (22 KB)

Թեև ԿԿՀ  ներկայացված փաստաթղթում ընկերության անվանումը փակ է, սակայն Նարեկ Կարապետյանի բաժնեմասի արժեքի, ինչպես նաև Վլադիմիր Ռուբչենկովից այն գնելու վերաբերյալ  տվյալները համապատասխանում են Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից ստացված տվյալներին, որտեղ նշված է «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության անունը, սակայն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով մայիսի 13-ին ներկայացրած հայտարարագրում Նարեկ Կարապետյանը չի նշել ո՛չ այս ընկերության, ո՛չ էլ գնված բաժնետոմսերի մասին։ 

Ուշագրավ փաստ․ «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության 2,5 տոկոս բաժնեմասը Կարապետյանը ձեռք է բերել՝ վճարելով ընդամենը 250 ռուբլի, որն այդ օրվա դրությամբ համարժեք է եղել 1650 դրամի։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

21 Մայիս, 2026 14:29
Վեր