Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք 2023 թվականից սկսած նոր դասագրքերի ստեղծման, նաև մրցութային ձևով մրցակցային դաշտ ձևավորելով՝ դրանց հրատարակության գործընթաց ենք իրականացնում: Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել, ընդ որում՝ նաև մրցակցային պրոցեսները հնարավորություն են տվել նվազեցնել գինը: Նոր խաղացողներ են հայտնվել դաշտում: Մենք նախատեսում ենք նաև այդ դասագրքերը վերանայել, որովհետև դասագրքերը առաջին անգամ մտան դպրոց, դասարաններում փորձարկվեցին ուսուցիչների կողմից, այս ընթացքում մենք հավաքել ենք կարծիքները, հաջորդ տարի նախատեսվում է վերահրատարակություն: Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ նկատել ենք, իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, ուղղակի կվերահրատարկվեն»,- նշեց նախարարը:


