Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու. Սիմոնյան Zarkerak - Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու. Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու. Սիմոնյան
Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու. Սիմոնյան

Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:

Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, գրել է.

«Ղարաբաղյան կլանի փսլինքնե՛ր, ա՛յ թռած ոչնչություններ, դուք մեր պետականության և անկախության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու:

Ժողովո՛ւրդ, հլա սրանց տեսեք»:

Սպառնալիքներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:

«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:

18 Մայիս, 2026 13:40
Վեր