Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել Zarkerak - Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել
Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել

Քրեական ոստիկանները մայրաքաղաքում կատարած խուզարկություններով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա, Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հայտնաբերվել են մեկ կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաև մորֆին, մարիխուանա և շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ և որսորդական հրացաններ։

Կան ձերբակալվածներ։

Նախաքննությունը շարունակվում է։

19 Մայիս, 2026 21:24
Վեր