Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը Zarkerak - Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը
Zarkerak Zarkerak - Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association (FFTA) կազմակերպության «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել միջոցառման համակազմակերպիչ, FFTA-ի Հանրային քաղաքականության և նահանգային գործընկերությունների տնօրեն Տրևա Ջոնսոնի և ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման քարտուղարության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ադմինիստրատոր Քրիս Պատերսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

 

Ընդգծվել է երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, համայնքային և պետական մակարդակներում խնամատարության ինստիտուտի առաջխաղացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել նաև ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը։

 

Կայացած միջոցառման շրջանակում FFTA Հանրային քաղաքականության ինստիտուտը համախմբել է պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և անհատների, ովքեր դիտարկել են խնամատարության ինստիտուտի զարգացման հեռանկարները, սահմանված առաջնահերթություններն ու դրանց գործնական իրականցման հնարավորությունները։

19 Մայիս, 2026 17:28
Վեր