Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է Zarkerak - Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է
Zarkerak Zarkerak - Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  •  բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  •  անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, 
  •  գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։


Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

 Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

19 Մայիս, 2026 16:25
Վեր