Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջայցեր են կատարում Երևանում ու մարզերում:
Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է խաղաղության հաստատման և ընդդիմության կողմից հնչող կեղծ թեզերի մասին:
«Նոր բան են հորինել․ ասում են՝ Փաշինյանը 300 հազար ադրբեջանցի է բերելու Հայաստան, ինտերնետում էդ մի նախադասությունից կազմված նախադասությունն են դրել ու էդ 15 վայրկյան տևողությամբ հոլովակի վրա 85 հազար դոլար են ծախսել:
85 հազար դոլար կեղծ լուրը տարածելու վրա, էլ չեմ ասում՝ ինչ միլիոններ են ծախսում, ճիշտ է՝ իրավապահները աշխատում են, բայց հսկայական գումարներ են ծախսում»,- ասել է վարչապետը:


