Արուճում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները Zarkerak - Արուճում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները
Zarkerak Zarkerak - Արուճում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները
Արուճում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները

Արուճում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում այսօր հավաքվել էին «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի մասնակից դպրոցականները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հաղթող թիմերին հանձնել են պատվոգրեր, շրջել պատմամշակութային հուշարձաններում, իսկ միջոցառման ավարտին մասնակիցները քայլարշավով հասել են Արուճի միջնադարյան ամրոց։

 

Միջոցառումը կազմակերպել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

 

Մրցույթի ազգային փուլում հաղթած «Լուսերուն» թիմը հաջողություն է գրանցել նաև համաեվրոպական փուլում և օրեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից։

13 Մայիս, 2026 21:23
Վեր