Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում ջրհեղեղներ են: Սամսուն նահանգի Հավզա շրջանում հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից, ողողել փողոցները, քշել մեքենաներ, ջրի տակ են մնացել մի քանի շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Անբարենպաստ եղանակի հետևանքով առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով, հաղորդում է AP-ն։
Ջրհեղեղների հետևանքով արգելափակված բնակիչներին փրկելու և կուտակված աղբը հեռացնելու աշխատանքներում ներգրավված են հրշեջներ, ոստիկանությունն ու փրկարարական խմբեր:

