Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ Zarkerak - Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ
Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ

Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ-ն պարզաբանել է Մասիս-Էջմիածին խճուղում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները և հերքում կրակոցների մասին տեղեկությունները:

 

«Որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, իբր հնչել են կրակոցներ։

 

ՆԳՆ ոստիկանությունը առաջնորդվում է բացառապես օրենքից բխող լիազորությունների շրջանակում՝ պատշաճ կատարելով գործառութային պարտականություններն ու հանձնարարականները։ Ոստիկանության ծառայողներին հանիրավի թիրախավորելն ու մանիպուլյատիվ այլ հնարքներն առնվազն հանրությանը մոլորեցնելու միտում ունեն։

 

Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։

 

Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

 

Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։

 

Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

 

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և չխեղաթյուրել իրական պատկերը։ Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար, պահպանելով գործընկերային հարաբերությունները, կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։

 

13 Մայիս, 2026 14:47
Վեր