Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Zarkerak - Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Zarkerak Zarkerak - Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ապրիլի 27-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիս քաղաքում գտնվող կիսաքանդ շինության ներսում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տեսակի ու տրամաչափի 175 փամփուշտ, տանկային ական, ծխագլանակ։

 

Հաջորդ դեպքը գրանցվել է ապրիլի 28-ին։ Ոստիկանության գվարդիայի Գորիսի պահպանության բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Տոլորսի ջրամբար տանող ճանապարհին հայտնաբերել են կտորով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

 

30 Ապրիլ, 2026 12:56
Վեր