Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն Zarkerak - Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն
Zarkerak Zarkerak - Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն
Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն

Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մասյացոտնի թեմը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան վերջին շրջանում հնչող մեղադրանքների։

«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցիալական հարթակներում տարածվող խեղաթյուրված տեղեկությունները, մասնավորապես Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց միացել է նաև Սյուզի Բադոյան անուն-ազգանունով հանդես եկող լրագրողը, տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր Մասյացոտնի թեմում տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ, գումարների վատնում և անհիմն ծախսեր, հարկ ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել 2026 թվականի Մասյացոտնի թեմի հաշվարկային հաշիվներից «դուրս հանված» դրամական միջոցների համառոտ պատկերը։

Պետք է ընդգծել, որ 2026 թվականի Մասյացոտնի թեմի տարեկան բյուջեն հաստատել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետը։ Մասյացոտնի թեմը ստեղծման օրից Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ և հայրական օրհնությամբ կազմավորվել է զրոյից, և նույն կերպ զրոյից ձևավորվել է նաև թեմի բյուջեն։

Պաշտոնապես և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով։

Թույլ չենք տալու, որ հանրությանը մոլորեցնելու միջոցով այդ միջոցները օտարվեն թեմից և թեմի առաջնորդի վերահսկողությունից և ծառայեցվեն պետության, ազգի, եկեղեցու, թեմի և թեմի բարեխնամ առաջնորդի դեմ։

Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը․

• Մոմի ձեռքբերում - 11 մլն 695 հազար դրամ
• Վաճառքի համար նախատեսված ապրանքների ձեռքբերում - 2 մլն 148 հազար դրամ
• Աշխատավարձ 23 անձի համար 4 ամսվա կտրվածքով - 6 մլն 249 հազար 475 դրամ
• Գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում 2026թ. 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար - 125 հազար 530 դրամ
• Բենզինի ձեռքբերում 2026թ. 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար - 2  մլն 403 հազար 200 դրամ
• Կոմունալ վճարներ - 441 հազար 414 դրամ
• Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, բնապահպանական հարկ և ԱՊՊԱ - 78 հազար 470 դրամ
• Քարոզչական առաքելության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով - 700 հազար դրամ
• Ներկայացուցչական ծախսեր՝ նախատեսված նախահաշվով - 1 մլն դրամ
• Հյուրասիրության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով - 750 հազար դրամ
• Օգնություն աշխատակիցներին և այլ անձանց՝ նախատեսված նախահաշվով - 1 մլն 440 հազար դրամ
• Բանկի կողմից գանձված գումար - 5000 դրամ
• Ավանդի ներդրում - 40 մլն դրամ
Ընդհանուր դրամական ելքերը կազմել է 67,036,089 դրամ։

Հետևաբար ակնհայտ է, որ տարածվող մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեն և կրում են բացառապես զրպարտչական ու մանիպուլյատիվ բնույթ։

Զրպարտչական արշավի շարունակության պարագայում համապատասխան անձինք պատասխանատվության կկանչվեն իրավական դաշտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

13 Մայիս, 2026 15:33
Վեր