Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Zarkerak - Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Zarkerak Zarkerak - Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։

 

Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։

 

Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

 

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:

13 Մայիս, 2026 17:42
Վեր