Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի են մոտենում, դրա թիվ 1 նախադրյալը ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունն է. Միրզոյան Zarkerak - Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի են մոտենում, դրա թիվ 1 նախադրյալը ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունն է. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի են մոտենում, դրա թիվ 1 նախադրյալը ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունն է. Միրզոյան
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի են մոտենում, դրա թիվ 1 նախադրյալը ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունն է. Միրզոյան

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի են մոտենում, դրա թիվ 1 նախադրյալը ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունն է. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես նախկինում, վստահ եմ` այնպես էլ վաղը ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ ինտեգրացիայի գործընթացին: Այդ մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվեց Հայաստանին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը, որքանով ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները ԵՄ-ի միջազգային հանրության համար:

«Պետք է ասեմ, որ նախկինում ևս Հայաստանի մոտեցումները մենք միշտ բավականին դինամիկ կերպով ներկայացրել ենք, տարբեր հարցերում Հայաստանի մոտեցումները ներկայացրել ենք ԵՄ մեր գործընկերներին ինչպես ԵՄ-ի, այնպես էլ անդամ երկրների գործընկերներին, և գագաթնաժողովը այս առումով որևէ բացառություն չէր:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և ԵՄ-ն օր օրի ավելի և ավելի են մոտենում միմյանց, դրա համար կան բոլոր հնարավորությունները: Դրա համար կա թիվ 1 նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունը, որն արտահայտվել է, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն ի վերջո վերածվել է ԱԺ-ում ընդունված օրենքի»,- ասաց նա:

19 Մայիս, 2026 13:12
Վեր