Ապօրինի խաղատների գործունեությունը  բավականին բարդ է սահմանափակել. ինչ փոփոխություններ է առաջարկվում օրենքում Zarkerak - Ապօրինի խաղատների գործունեությունը բավականին բարդ է սահմանափակել. ինչ փոփոխություններ է առաջարկվում օրենքում
Zarkerak Zarkerak - Ապօրինի խաղատների գործունեությունը բավականին բարդ է սահմանափակել. ինչ փոփոխություններ է առաջարկվում օրենքում
Ապօրինի խաղատների գործունեությունը  բավականին բարդ է սահմանափակել. ինչ փոփոխություններ է առաջարկվում օրենքում

Ապօրինի խաղատների գործունեությունը բավականին բարդ է սահմանափակել. ինչ փոփոխություններ է առաջարկվում օրենքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապօրինի խաղատների գործունեությունը պատշաճ կարգավորել և սահմանափակել  ՀՀ տարածքում գործնականում բավականին բարդ է, եթե ոչ գրեթե անհնար: Այս մասին ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում  ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի առաջարկած նախագիծը՝ օնլայն տիրույթում ապօրինի խաղային գործունեության մասին օրենքում փոփոխություններ իրականացնելուն վերաբերյալ է:

Նա առաջարկած կարգավորումնները կբաժանեց 3 հիմնական խմբի, որոնցից առաջինը  ինտերնետի սահմանափակումն է, այսինքն՝ օնլայն տիրույթում կայքերի սահմանափակումներ, որի միջոցով  հեռահաղորդակցության օպերատորները կկարողանան արգելափակել  ապօրինի կայքերը: 

«Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է Ֆինանսական կազմակերպությունը պարտավորություն ունենա օրենքով արգելափակել այն գործարքները, որոնք կլինեն  սև ցանկում»-,ասաց Գևորգյանը և պարզաբանեց, որ եթե խաղատները իրենց վճարային տերմինալները օնլայն տիրույթում գրանցեին իրապես որպես խաղատուն, շատ հեշտ կլիներ հարցը լուծել, բայց շատ դեպքերում օգտագործվում են ֆիզիկական անձանց հաշիվներ:

«Երրորդ գործոնը գովազդին է վերաբերվում: Թեև կայքերը կարգելափակվեն, վճարումները կարգելափակվեն, սակայն ամենալուրջ խնդիրը գովազդն է: Եթե մարդն ուղղակի օնլայն տիրույթում չկարողանա տեսնել և ճանաչելի չլինի այդ կայքը իր համար, դրանց թիվը կնվազի», -հավելեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

19 Մայիս, 2026 13:56
Վեր