6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին Zarkerak - 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին
Zarkerak Zarkerak - 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին
6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին

6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

 

Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

 

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

 

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

19 Մայիս, 2026 10:07
Վեր