Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 18-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ Երկրորդ Բին ալ-Հուսեյն ալ-Հաշիմիին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
.jpg)
Թագավոր Աբդուլլահ Երկրորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հաջողություն մաղթել դեսպան Առաքելյանին նրա հետագա գործունեության մեջ։
.jpg)
Իր հերթին, դեսպան Առաքելյանը երախտագիտություն է հայտնել թագավոր Աբդուլլահ Երկրորդին բարեմաղթանքների համար և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը գործադրել բոլոր ջանքերը՝ պատմական ամուր հիմքերի վրա կառուցված Հայաստան-Հորդանան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։


