Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը Zarkerak - Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը
Zarkerak Zarkerak - Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը
Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը

Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 14-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։
Դեպքի մասին քրեակատարողական ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

14 Մայիս, 2026 23:10
Վեր