Վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի. Փաշինյանը՝ աշխատանքից հեռացնելու մասին Zarkerak - Վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի. Փաշինյանը՝ աշխատանքից հեռացնելու մասին
Zarkerak Zarkerak - Վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի. Փաշինյանը՝ աշխատանքից հեռացնելու մասին
Վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի. Փաշինյանը՝ աշխատանքից հեռացնելու մասին

Վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի. Փաշինյանը՝ աշխատանքից հեռացնելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ասում է՝ ես ուժեղ եմ, կես բերան ասում ես՝ դատի եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռքերը բարձրացնում է, ասում է՝ ըտենց չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել: Դրա համար ասում եմ՝ խոսելուց առաջ մտածեք»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նրանք շատ մեծ տեմպերով գնում են ԱԺ մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարելու ճանապարհով. «Մենք 2018 թվականից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, այս ընտրություններում էլ դևի վերջին երեք գլուխը պետք է կտրենք, որ այս հարցը լուծվի»:

Անդրադառնալով քննադատություններին, որ պաշտոնյաների ազատումները sms-ով են լինում՝ Փաշինյանն ասաց. «Եթե պաշտոնյա կա, ես մեկ, երկու, երեք ազդակներ եմ տվել, որ այս հարցը պետք է լուծվի, վերջում կարող եմ sms ուղարկել, կարամ չուղարկեմ էլ, կարող է հեռուստացույցը միացնի, տեսնի: Ես ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել մի պատճառով, երկու պատճառով, երեք պատճառով, բացառված է, որ մի ինչ-որ պատճառ գտնեմ ու մարդուն աշխատանքից ազատեմ, առնվազն 3 շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ դա տեղի ունենա»:

14 Մայիս, 2026 15:46
Վեր