Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր ցանկությունը և քաղաքական ծրագիրն այն է, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն: Իմ շփումները, առավել ևս այսօր շփումը ցույց է տալիս, որ դա շատ իրատեսական է: Կարծում եմ՝ նրանք, ովքեր խոսում են այդ գնահատականի մասին, որ որևէ ուժի չի հաջողվի միայնակ մեծամասնություն ձևավորել՝ առնվազն շտապում են, որովհետև ընտրարշավն առջևում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ մինչև քրեաօլիգարխիկ համակարգի էջը չփակվի, նոր քաղաքական կուլտուրա հնարավոր չի լինելու ձևավորել. «Ի սկզբանե ատելության խոսքը գեներացվել է իրենց կողմից, նույն կերպ մենք թիրախավորվում ենք ամենավատ ձևերով: Մեր գիծն այն է, որ ժողովուրդ կոնֆլիկտն ավարտված է, մյուս գործընկերներին, նաև Ադրբեջանին ասում ենք՝ կոնֆլիկտն ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք, և ինչ արձագանք ենք ստանում, ասում են՝ եթե ավարտված է, ինչու են դրոշ վառում»:


