Բացառել վերջին զանգին դրամահավաքը, այդ թվում՝ ուղղված սցենարին,  ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին․ ԿԳՄՍ Zarkerak - Բացառել վերջին զանգին դրամահավաքը, այդ թվում՝ ուղղված սցենարին,  ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին․ ԿԳՄՍ
Zarkerak Zarkerak - Բացառել վերջին զանգին դրամահավաքը, այդ թվում՝ ուղղված սցենարին,  ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին․ ԿԳՄՍ
Բացառել վերջին զանգին դրամահավաքը, այդ թվում՝ ուղղված սցենարին,  ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին․ ԿԳՄՍ

Բացառել վերջին զանգին դրամահավաքը, այդ թվում՝ ուղղված սցենարին,  ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին․ ԿԳՄՍ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է 283-ով, իսկ 12-րդ դասարանցիների թիվը 1555-ով։ ԿԳՄՍ-ից Zarkerak.am-ին հայտնեցին, որ  Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը  2025-2026 ուսումնական տարում կազմում է 39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի, իսկ 2024-2025 ուստարում՝ 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանցի:

 ԿԳՄՍ-ից հայտնեցին, որ շրջաբերական գրությամբ դպրոցի տնօրեններին հորդորվել է պատասխանատվությամբ հետևել վերջին զանգի միջոցառումների կազմակերպման գործընթացին՝ բացառելով դրամահավաքի դեպքերը, այդ թվում՝ նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված, ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին:

 Դպրոցներում դրամահավաքի վերաբերյալ բողոքներ ստանալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է պահանջում ուսումնական հաստատության տնօրենից կամ լիազոր մարմնից և ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

      Ինչ վերաբերում է անչափահաս շրջանավարտների կողմից ալկոհոլ օգտագործելուն և ավտոմեքենա վարելուն, ապա ԿԳՄՍ-ից նշեցին, որ  ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացվելու է նման դեպքերը կանխարգելող գործողություն:

Ի դեպ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հանրակրթական ուսումնական հաստատությունների համար անցկացնել «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ՝ շեշտելով մշակութային կրթության կարևորությունը:  «Ըստ այդմ՝ աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և մշակութային ժառանագության հետ, կատարել հայկական և համաշխարհային ստեղծագործություններ, երգեր, պարեր և այլն»,-ասված է պատասխանում։

Սաթենիկ Խաչատրյան

 

14 Մայիս, 2026 12:56
Վեր