Վարորդն իրավունք ունի մատուցված ծառայության համար պահանջելու վճարում․ Գեղամ Ասատրյան Zarkerak - Վարորդն իրավունք ունի մատուցված ծառայության համար պահանջելու վճարում․ Գեղամ Ասատրյան
Zarkerak Zarkerak - Վարորդն իրավունք ունի մատուցված ծառայության համար պահանջելու վճարում․ Գեղամ Ասատրյան
Վարորդն իրավունք ունի մատուցված ծառայության համար պահանջելու վճարում․ Գեղամ Ասատրյան

Վարորդն իրավունք ունի մատուցված ծառայության համար պահանջելու վճարում․ Գեղամ Ասատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուղևորների և վարորդների միջև կոնֆլիկտներից խուսափելու համար՝ մի բառով ասած՝ պետք է վճարումը կատարվի: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Երևան ավտոբուս»  ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ անդրադառնալով ավտոբուսում ծագող կոնֆլիկտներին վարորդների և ուղևորների միջև:

«Վարորդի միջև կնքվող աշխատանքային պայմանագրերով սահմանված է, որ վարորդը չպետք է թույլ տա անվճար երթևեկություն, օրենքի մեջ կետ ունենք, որտեղ նշվում է, որ 100% համայնքային սեփականություն ունեցող կազմակերպության աշխատակիցը իրավունք ունի պահանջելու ուղեվարձի վճարում։ Այո՛, պաշտոնապես ասում եմ՝ վարորդն իրավունք ունի պահանջելու վճարում։ Եթե ծառայության համար վճարում չի արվում, պիտի հակադարձ քայլ արվի՝ չվարել, մինչև չվճարի քաղաքացին»,-ասաց նա։

Գեղամ Ասատրյանը նշեց, որ 100 դեպքից 95-98-ը քաղաքացիները դիտավորյալ դատարկ քարտերով են վճարում կատարում, իսկ տեխնիկական խնդիրները շատ քիչ տոկոս են կազմում։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ վարորդները բացում են միայն առջևի դուռը, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում, Գեղամ Ասատրյանը նշեց՝ «Բոլոր ավտոբուսների վրա նշված է, որ առաջին դուռը մուտքի, երկրորդը՝ ելքի համար է։ Դա արված է նրա համար, որպեսզի պատշաճ վճարում արվի։ Եթե առաջին դռան մոտի վալիդատորով չի ստացվում, քաղաքացին կարող է երկրորդ դռան մոտի վալիդատորով փորձել։ Բայց երկրորդ դուռը հիմնականում նախատեսված է իջնելու համար, իսկ վարորդի չբացելը կապված է այն բանի հետ՝ որպեսզի մարդիկ չսողոսկեն ու չվճարեն, սակայն, օրվա ընթացքում գրեթե չի լինում իրավիճակ, որ առաջին դռնից հնարավոր չլինի նստել, իսկ հերթերը հիմնականում առավոտյան և երեկոյան են լինում։ Իմ պատկերացրած լուծումը այն է, որ  մարդկանց գիտակցության մեջ պետք է լինի՝ օգտված ծառայության համար վճարել»,- ընդգծեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ:

Գեղամ Ասատրյանը հավելեց նաև, որ վարորդների համար գրեթե ամենօրյա դասընթացներ են անցկացվում․ «Սկսած տեխնիկական շահագործումից մինչև վարք ու բարք ու նիստուկաց։ Խնդիրներ դեռ կան, բայց ես լիահույս եմ, որ անցումային շրջանը հաղթահարելու ենք»։

14 Մայիս, 2026 13:40
Վեր