Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգի Հավզա շրջանում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 12 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Նրանցից 11-ը բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում, իսկ 83-ամյա մի տղամարդ մնացել է բժիշկների ցեհսկողության տակ։
Ուժեղ տեղումների հետևանքով վարարել են Հաջը Օսման և Թերսաքան գետակները, ինչի հետևանքով ջուրը լցվել է բազմաթիվ տների ու խանութների նկուղները, առաջին հարկերը, ինչպես նաև վնասել ու քշել մեքենաներ։

