Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով իր հայտարարագրում առկա թիվը, ըստ որի՝ ԱԳՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 միլիարդից ավելի գումար:
Դեսպանը հայտնել է, որ ստացել է իր պաշտոնին համապատասխանող ստանդարտ աշխատավարձ, որը, բնականաբար, չի կազմում 1 միլիարդ։
«Դրա վերաբերյալ ես դիմում արդեն ներկայացրել եմ, կարծում եմ՝ արդեն շտկվել է»,- նշել է Մակունցը:


