Նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի. Ալեն Սիմոնյան Zarkerak - Նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի. Ալեն Սիմոնյան
Նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի. Ալեն Սիմոնյան

Նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարաել է, որ իր և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսված պատիժն ընտրակաշառք տալու և վերցնելու համար կփոխվի։

«Մինչև 8 տարի նախատեսվող պատիժն ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Վերցնելու համար՝ մինչև 7 տարվա փոխարեն՝ մինչև 9 տարի»,-ասել է նա։

«Հիմա գնացե՛ք, մտածե՛ք, արդյոք արժի՞ 100 հազար կամ 200 հազար դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբի դիմաց գնալ և բավականին երկար ժամանակ անցկացնել ուղղիչ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն և մտնել այս ամենի մեջ, նաև հարվածի տակ դնել մեր պետականությունը»,-ասել է նա։

14 Մայիս, 2026 13:13
Վեր