Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երաժիշտների դասական եվրատեսիլի 22-րդ մրցույթը կանցկացվի այս տարի հունիսի 6-ին Հայաստանում: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսասյանը:
«Սա շատ հետաքրքիր ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալիս մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում և մասնավորապես դասական արվեստի ուղղությամբ»,-նշեց նա:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Կառավարությունը ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների, միջոցառումների հարթակ դարձնելու ուղությամբ, որոնք նպաստում են մեր երկրի տեսանելիությանը, ճանաչելիությանը, ասելով, նաև որ դասական եվրատեսիլը գալիս է համալրելու այդ շարքը»:
Նա ասաց, որ պատահական չէ նաև, որ մրցույթը անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100 ամյակը լրանում է այս տարի, այդ օրը նաև հանրաճանաչ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
ԿԳՄՍ նախարարը ընդգծեց, որ մեր երկրի մասնակիցը այս տարի լինելու է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը: «Այս նպատակով հատկացվում է շուրջ 665 միլիոն դրամ, որը ուղղված է լինելու միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային ծախսերի համար»,-ասաց նա և նշեց, որ մշակութային միջոցառումների ժամանակ կանոն են դարձրել, որպեսզի ապահովեն տոմսերի հասանելիություը բոլորի համա՝ դրանով իսկ խթանելով ոլորտում տնետասկանացումը:



