Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն Zarkerak - Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն
Zarkerak Zarkerak - Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն
Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն

Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

 

«Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:

 

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում:

 

Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»,- գրել է նա:

14 Մայիս, 2026 12:51
Վեր