ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են Zarkerak - ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են
Zarkerak Zarkerak - ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են
ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են

ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։ 

Միաժամանակ, ներկայացվում են ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

29 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․2 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 28․2 մլն դրամ։

36 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 193․1 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 101․2 մլն ՀՀ դրամ: 

8 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 21․8  մլն դրամ։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:

14 Մայիս, 2026 15:16
Վեր