Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17) համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ ազատել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման (մինչև 21 օր) համար նախատեսված պետական տուրքի վճարումից։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվություններով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, վտանգավոր թափոնների առաջացման վերաբերյալ տվյալներից բացի թափոնների պետական հաշվառման կարգում սահմանելով նաև թափոնների պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջ։ Արդյունքում՝ կապահովվի թափոնների գոյացման, պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ համապարփակ տվյալների ստացումը, ինչը հիմք կհանդիսանա թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության ճիշտ մշակման և իրականացման համար։
Թվայնացումը կբարձրացնի տվյալների հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար:

