Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը Zarkerak - Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը
Zarkerak Zarkerak - Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։

 

Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։

 

Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

 

Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

14 Մայիս, 2026 21:13
Վեր