«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ Zarkerak - «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Zarkerak Zarkerak - «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքով ևս մեկ մեղադրալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

 

Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

 

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

19 Մայիս, 2026 16:12
Վեր