Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider Zarkerak - Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider

Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։ «1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»,- գրել է պարբերականը և հրապարակել փաստաթղթի արտապատկերը։

  ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։

Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։ Հետաքննության հեղինակը նաև մեջբերում է Կարապետյանի մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց՝ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել», սակայն «երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ վերջին շրջանում նրան «ուժեղ ճնշել են»՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորելու համար։ The Insider-ի հրապարակման մեջ Կարապետյանը ներկայացվում է որպես այն գործիչներից մեկը, որոնց միջոցով, ըստ պարբերականի, Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Հայաստանում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Factor TV-ն կփորձի հրապարակված փաստաթղթի և հոդվածում արված պնդումների վերաբերյալ ստանալ նաև Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մեկնաբանությունը։

 

19 Մայիս, 2026 16:58
Վեր