Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

