Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 19-ին, Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:12-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 970 մարդ:
ԻՔՄ-ից հայտնում են, որ հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
ԻՔՄ հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:


