Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք Zarkerak - Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք
Zarkerak Zarkerak - Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք

Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկատվությանը։

«Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ այն մասին, որ, ըստ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի, նրա զարմիկ Նարեկը Ռուսաստանի քաղաքացի է։ Ի դեպ, այս լուրից հետո այս կայքին հասանելիությունը րոպեների ընթացքում սահմանափակվեց։

Նարեկի` ռուսական քաղաքացիության մասին այս երկրորդ լուրը մանրակրկիտ պարզաբանման կարիք ունի, քանի որ, եթե ռուսական պետական ռեգիստրը ճիշտ է, ապա կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, առերևույթ թույլ է տվել ՀՀ Քրեական օրենսգրքի 449 հոդվածով նախատեսված հանցանք»,- գրել է նա։

19 Մայիս, 2026 20:49
Վեր