Բժիշկներին հաջողվել է փրկել 6-ամյա երեխայի կյանքը Zarkerak - Բժիշկներին հաջողվել է փրկել 6-ամյա երեխայի կյանքը
Zarkerak Zarkerak - Բժիշկներին հաջողվել է փրկել 6-ամյա երեխայի կյանքը
Բժիշկներին հաջողվել է փրկել 6-ամյա երեխայի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել 6-ամյա երեխայի կյանքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։

Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։

Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։

19 Մայիս, 2026 21:50
Վեր