Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել Zarkerak - Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել
Zarkerak Zarkerak - Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել
Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել

Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի  երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։ 

 

Նախարարությունից հայտնում են՝ հոբելյանի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը կազմակերպել է հոբելյանական համերգ, որը տեղի է ունեցել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Հանդես են եկել Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը: 

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և 47.design կազմակերպության հետ համատեղ 2026 թվականին թողարկվել է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալ: 

Համերգի շրջանակում Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվել են ժողովրդական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող մշակութային գործիչներ, այդ թվում՝ երգիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը: 

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

19 Մայիս, 2026 23:40
Վեր