Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը Zarkerak - Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
Zarkerak Zarkerak - Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը

Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։



Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։ Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։

21 Մայիս, 2026 12:05
Վեր