Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ն այսօր պետություն է՝ քան երբևէ, անկախ է՝ քան երբևէ, ինքնիշխան է, բարեկեցիկ է, անվտանգ է քան երբևէ ու սա ամենակարևոր արդյունքն է, որին մենք հասել ենք: Այս մասին Գեղանիստում քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ մեր պետության առաջ բացված են տասնամյակների, հարուրամյակների հեռանկար և շատ կարևոր է դնել հարցը, թե որն է քո նպատակը, դեպի որ կետն ես շարժվում. «Մեր նպատակը և նպատակակետը եղել է Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը և մենք եթե ամեն ինչից դուրս մեր ֆոկուսը՝ ուշադրությունը, չպահեինք, մեր գործունեության առանցքում չպահեինք ՀՀ անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը մենք այսօր պետություն դե ֆակտո կորցրած էինք լինելու: «Ես 2018թ. նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր անդունդը և մենք թերևս առաջին հայացքից ոչ տրամաբանակ բան արեցինք՝ դուրս եկանք այդ պատրաստված մայրուղուց և ասացինք, որ պետք է նոր ճանապարհ գտնենք մեզ համար և մենք գտանք այդ ճանապարհը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:


