Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ Zarkerak - Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ
Zarkerak Zarkerak - Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ

Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինժեներական քաղաքում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։

 

Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։

 

Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի առնվազն 300 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։

21 Մայիս, 2026 11:43
Վեր