Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար Zarkerak - Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար
Zarkerak Zarkerak - Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 401,236․3 հազար դրամ. Արմավիր՝ 209,085․6 հազար դրամ, Գեղարքունիք՝ 73,470․4 հազար դրամ, Լոռի՝ 1,455․0 հազար դրամ, Կոտայք՝ 3,223․3 հազար դրամ, Սյունիք՝ 35,475․8 հազար դրամ և Տավուշ՝ 78,526․1 հազար դրամ։

 

Ֆինանսական միջոցները հատկացվել են, մասնավորապես, հետևյալ ծրագրերի համար. Արմավիր՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Արևելյան նորակառույց թաղամասով անցնող անձրևատար կոլեկտորի վերակառուցում, Գեղարքունիք՝ Գավառ քաղաքի Հացառատ բնակավայրում կենցաղային կեղտաջրերի և Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանների կառուցում, Ճամբարակ համայնքի Տ․ Մեծի 4 վթարված շենքի բնակիչների համար կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար, Լոռի՝ մարզպետի աշխատակազմի կարիքների համար էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի ձեռքբերում, Սյունիք՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքի բարեկարգման և արտաքին հարդարման աշխատանքների իրականացում, Տավուշ՝ Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի մոտ հենապատի ուժեղացման և բացօթյա լողավազանի կառուցում, Բերդ համայնքի Տ-10-55 /Հ-64/ (Նորաշեն) –Մովսես մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 7+600-կմ7+682 հատվածի հողային պաստառի վերականգնման և հենապատի կառուցման աշխատանքների իրականացում։

21 Մայիս, 2026 13:48
Վեր