Կալուգացի՛, ասա՛, ո՞վ ա առաջարկել, եթե չասեցիր, ուրեմն... Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին Zarkerak - Կալուգացի՛, ասա՛, ո՞վ ա առաջարկել, եթե չասեցիր, ուրեմն... Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
Zarkerak Zarkerak - Կալուգացի՛, ասա՛, ո՞վ ա առաջարկել, եթե չասեցիր, ուրեմն... Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
Կալուգացի՛, ասա՛, ո՞վ ա առաջարկել, եթե չասեցիր, ուրեմն... Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին

Կալուգացի՛, ասա՛, ո՞վ ա առաջարկել, եթե չասեցիր, ուրեմն... Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ պահանջել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ասի, թե ով է կոնկրետ իրեն գործարքի առաջարկ արել։

Նշենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն բանտախցում, Մոսկվայի ընկերների միջոցով, առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ, բայց ինքը մերժել է։

«Կալուգացի՛, ասա՝ ո՞վ ա առաջարկել, ո՞վ, անուն-ազգանուն և էդ պոտենցիալ առաջարկողի աշխատանքի վայրը, որտե՞ղ ա նա հիմա աշխատում։ Ասա՝ ո՞վ ա առաջարկել և որտե՞ղ ա նա աշխատում։ Եթե չասեցիր, ուրեմն...»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև Կարապետյանին առաջարկել է «դիետա» պահել, քանի որ, ըստ Փաշինյանի, Կարապետյանը դատարանում Չինաստանից բերված ուժեղ սնկեր է ուտելու ու հալյուցինացիաների մեջ է ընկնելու։

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանն ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանի խոսքով՝ վարչապետի «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։

Փաշինյանն էլ հայտարարել էր, որ այդ խոսքերի համար դատի կտա Կարապետյանին:

22 Մայիս, 2026 23:00
Վեր