22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին Zarkerak - 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
Zarkerak Zarkerak - 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

22 Մայիս, 2026 18:49
Վեր