ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի Zarkerak - ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի
Zarkerak Zarkerak - ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի
ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի

ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ-ից հայտնել են,  որ ստացել են միջնորդությունը, այն ժամը 17:00-ին փակ նիստով կքննարկվի, որից հետո որոշումը կհրապարակվի։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

22 Մայիս, 2026 13:33
Վեր