Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Zarkerak - Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Zarkerak Zarkerak - Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Օգնեյ Չանչարևիչ - «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)

Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»

Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա»

Արման Ղազարյան — «Ուրարտու»

Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Արտեմ Բանդիկյան — ԲԿՄԱ (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Էդգար Գրիգորյան — «Արարատ Արմենիա»

Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

Արգիշտի Պետրոսյան — ԲԿՄԱ

Խուլիո Բուենո — «Արարատ Արմենիա»

Դավիդ Դավիդյան - «Ռոտոր» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան - «Նոա»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»

Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)

Գոռ Մանվելյան - «Նոա»

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ Արմենիա»

Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ

Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)

Դավիթ Հակոբյան - «Պոդբրեժովա» (Սլովակիա)

Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում է ընդգրկվել նաև Օգնյեն Չանչարևիչը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը չեն միանա ազգային ընտրանուն վնասվածքների պատճառով։

Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։ Հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպենք Ղազախստանին, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովային։

22 Մայիս, 2026 14:40
Վեր