Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը. FIP Zarkerak - Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը. FIP
Zarkerak Zarkerak - Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը. FIP
Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը. FIP

Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը. FIP

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Արևմտյան Ադրբեջանի» թեզը ադրբեջանական խոսույթից սահուն տեղափոխվում է Հայաստանի քարոզչական դաշտ․ վերջին շրջանում սոցիալական մեդիայում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում արհեստական բանականության (AI) գործիքներով պատրաստված տեսանյութեր, որոնք տարածում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին միֆական բովանդակություն։

Այս օրերին սոցիալական մեդիայում տարածվող AI-գեներացված տեսանյութը այդ նարատիվի ամենավիզուալ օրինակներից մեկն է, որը հայտնվել է նույնիսկ հեռուստատեսային եթերում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածված տեսանյութը և փորձել պարզել՝ ինչ ճանապարհներով ու ովքեր են տարածում այն։

Ի՞նչ է ասում AI-ով պատրաստված տեսանյութը

Նախ տեսանյութի բովանդակության մասին՝ ակտիվորեն տարածվող AI-ի միջոցով ստեղծված տեսանյութում 2031 թվականն է,  որպես «Արևմտյան Ադրբեջանի» իրականություն։ Տեսանյութում մի կին հեռուստացույցով դիտում է «Հաբերլերի» հերթական թողարկումը, որտեղ խոսվում է արդեն Ադրբեջանի կազմում գտնվող Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» հայ փոքրամասնության մասին։

Տեսանյութում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներկայացվում է որպես «Շահիդների բլուր», որի տարածքում կառուցվել է քաղաքի ամենամեծ մզկիթը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջանի մարզպետ», որը Իլհամ Ալիևի հետ Հեյդար Ալիևի զբոսայգում ծաղիկներ է դնում Աթաթուրքի արձանի մոտ։ Ըստ տեսանյութի՝ 2031 թվականին «Արևմտյան Ադրբեջանում» ապրում է 320 հազար հայ, ինչը բնակչության ընդամենը 15 տոկոսն է։ 

Տեսանյութը, ինչպես նշեցինք, AI-ով է պատրաստված։ Ընդհանրապես, այս քարոզարշավի ընթացքում AI տեխնոլոգիաների կիրառումը զանգվածային է։ AI-ը այս դեպքում փոխում է քարոզչության ձևը, այսինքն՝ եթե նախկինում հանրությանը փոխանցվող ուղերձները տարածվում էին տեքստերով՝ «կկորցնենք երկիրը», «կլինենք թուրքերի տակ», «կվերանա ինքնությունը» և այլն, ապա արդեն այս շրջանում սկսել են գործի դնել արհեստական բանականությունը՝ հատուկ պատկերներով հանրությանը հնարավորություն տալով ապրել ապագան։  

Ովքե՞ր են տարածել այս տեսանյութը

FIP.am-ի մշտադիտարկումը ցույց է տվել, որ այս տեսանյութը մայիսի 13-ին առաջինը տարածել է SisMasis տելեգրամյան ալիքը․ այն ունի 5 հազարից ավելի դիտում ու հարյուրավոր տարածումներ։ Telegram-ում ալիքն ունի 23 հազարից ավելի հետևորդ, գրանցված է Հայաստանում, իսկ բովանդակությունը տարածում է հիմնականում ռուսերեն։ Հանդիպում են նաև հայերենով նյութեր։ 

Այս ալիքում հաճախ հնարավոր է տեսնել ատելության խոսք, ռուսամետ դիրքորոշում ունի ու ինֆորմացիայի աղբյուր է համարվում պրոռուսական մեդիաների համար։ Այն ակտիվորեն քննադատում է պետական քաղաքականությունը՝ տարածելով նարատիվներ, թե «Փաշինյանի օրոք ամեն ինչ կանցնի Թուրքիային» կամ «երկիրը օկուպացված է Փաշինյանի կողմից»։ Միևնույն ժամանակ, գովաբանում է ընդդիմությանը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու նրանց առաջնորդած ուժերին։  Ալիքը առաջ է մղում այն թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի «միակ դաշնակիցն է», և իշխանություններին քննադատում է այդ շահերին հակասելու համար։

Արտապատկերումը՝ սոցիալական մեդիայից

Արդեն մայիսի 14-ին տեսանյութը հայտնվում է ֆեյսբուքյան տիրույթում, տարածողը Աբրասիմ Աթոյան անունով օտատերն է։ Էջի ուսումնասիրությունից երևում է, որ նա «Հայաստան» դաշինքի աջակից է, տարածում է այս ուժի ներկայացուցիչների տեսանյութերն ու այտարարությունները, կոչ անում ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ 

Այս տեսանյութը մայիսի 15-ից արդեն կարելի է տեսնել սոցիալական ցանցերի տարբեր հաշիվների մոտ (1234), իսկ ահա մայիսի 20-ից հայտնվում է որոշ լրատվամիջոցներում (123

Իսկ մայիսի 17-ին արդեն որպես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի քարոզչական տեսանյութ, ներկայացվել է հայաստանյան հեռուստաընկերություններին վճարովի եթեր ցուցադրելու համար, սակայն միայն Քոչարյանի հետ առնչություն ունեցող «5-րդ ալիքն» է ցուցադրել։ Մյուս հեռուստաընկերությունները հրաժարվել են եթեր տրամադրել այդ տեսանյութի համար, ինչը FIP.am-ին հաստատեցին նաև որոշ հեռուստաընկերություններ։

Արտապատկերումը՝ «5-րդ ալիքի» հեռուստատեսային եթերից

Ինչպե՞ս ակտիվացավ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը

«Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզի ակտիվ շրջանառությունը (մինչ այդ էլ այս թեզը շրջանառվում էր, բայց դոմինանտ չէր և քաղաքական զգուշացումներ դրա շուրջ չէին նչում, ինչպես այժմ է-խմբ․) սկսեց ռուսաստանաբնակ մեդիագործարար, Կրեմլի քարոզիչ Արամ Գաբրիելյանովի ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ վերջինը ապրիլի 29-ին գրել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան է ժամանել՝ քննարկելու 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման՝ «մեծ վերաբնակեցում ծրագրի ներքո»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

22 Մայիս, 2026 15:58
Վեր