Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում Zarkerak - Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում
Zarkerak Zarkerak - Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում
Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը շուրջ երկու տարի կիրառության մեջ է և այդ ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն են առաջացրել: Դրանով պայմանավորված՝ ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ են նախատեսվում նաև հարակից 5 օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ  և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողը նշել է, որ կարգավորումների մի կարևոր խումբ վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, իսկ երկրորդ խումբը՝ ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման քաղաքականությանը: Մասնավորապես, առաջարկվում է լիազորող նորմ սահմանել, որով կամրագրվեն գերակա մասնագիտությունները և դրանց ֆինանսավորման կարգը:

«Հաշվի առնելով, որ մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության և հասանելիության ապահովումն ու նախադպրոցական ու հանրակրթական համակարգում արդեն ներդրված է ներառական կրթությունը՝ վերջին տարիներին ներառական կրթության զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, ուստի անհրաժշտություն է առաջացել սահմանել լիազորող նորմ կրթության առանձնահատկուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հաջորդ կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությանը. ԲՈՒՀ-երում աշխատող բոլոր աշխատակիցներին պաշտոնի անձնագրեր ունենալու հնարավորություն կտրվի:

Կարգավորումներ են առաջարկվում նաև ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման, ինչպես նաև  աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերի զարգացման գործընթացներում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում և քննարկել հատուկ ընթացակարգով:

22 Մայիս, 2026 14:35
Վեր