Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց Zarkerak - Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Zarkerak Zarkerak - Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում  Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող  միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սուրեն Բալդրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արա Մելքոնյանը և կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով միկրոավտոբուսը սպասարկում է թիվ 64 երթուղին, իսկ վարորդը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում։

22 Մայիս, 2026 21:17
Վեր